National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
18.03.2021
Կարգելվի մինչեւ 50 միկրոն հաստությամբ տոպրակների վաճառքը
1 / 4

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Սիմոնյանը ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 18-ի նիստում ներկայացրեց  2020-ի  կատարողականի վերաբերյալ նախարարության զեկույցը:

Ըստ այդմ՝ հաշվետու տարում Արարատի եւ Արմավիրի մարզերում իրականացվել են 2 խորքային հորի լուծարման եւ 4-ի կոնսերվացման աշխատանքներ: Փականային ռեժիմի է բերվել 29 խորքային հոր:

Խնայվել է 1 500-ից ավելի լ/վրկ ջուր: Ձեւակերպվել է նոր 190 ջրօգտագործման թույլտվության հայտ՝ ձկնաբուծության, ոռոգման, խմելու ջրի եւ արդյունաբերական նպատակով: Մերժվել է փոքր հէկերի կառուցման 14 հայտ: 12 փոքր հէկի ջրառի կետերում տեղադրվել եւ կնքվել են առցանց ջրաչափեր: Առայսօր 152 փոքր հէկերից 111-ում տեղադրվել եւ կնքվել է 145 առցանց ջրաչափ:

Սեւանա լիճ-Արփա-Սեւան ջրատարով տարեսկզբից մուտք է գործել շուրջ 205 մլն խորանարդ մետր ջուր, ինչը 46 մլն-ով ավելի է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից: Սեւանա լճում իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության ծրագրի շրջանակներում  լիճ է բաց թողնվել շուրջ 630 000 մանրաձուկ, որից շուրջ 600 000-ը` գեղարքունի, իսկ 30 000-ը՝ ամառային իշխան տեսակի:

Կատարվել է 204 տոննա  սիգի արդյունաբերական որս: Միջոցառումներ են իրականացվել՝ արգելելու համար սիգի ապօրինի որսը: Նշվեց, որ այստեղ խնդիրները շատ են. կարիք կա վերացնել օրենսդրական բացերը:

Պատգամավոր Սարիկ Մինասյանը բարձրացրեց   թափառող շներից քաղաքացիների պաշտպանության հարցը: Նշվեց, որ մարդկանց համար վտանգավոր են նաեւ ստերջացված շները, ինչի առնչությամբ Տիգրան Սիմոնյանը  պարզաբանեց, որ այդ հարցի կարգավորումը  նախարարության տիրույթում չէ: Փոխնախարարը համաձայնեց, որ խնդիր, իրոք, կա, եւ անհրաժեշտ է, որ համապատասխան մարմինները հրատապ կարգով լուծում գտնեն:

Փոխնախարարը նաեւ հայտնեց, որ 2020- ին իրականացվել են մի շարք բնապահպանական ծրագրեր:

Մասնավորապես, արգելվել է օզոնային շերտը քայքայող նյութերի արտադրությունը, ընդունվել է մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների աստիճանական նվազեցման մասին  օրենսդրական նախաձեռնությունը: Դրա  շնորհիվ 2022-ից կարգելվի մինչեւ 50 միկրոն հաստությամբ տոպրակների վաճառքը:
 


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am